1994-95 թթ. կնքված հրադադարի պայմաններով ներկայումս հրադադարը շարունակելու Վիեննայի պայմանավորվածությունը կարևոր ձեռքբերում է


20:10 , 17 մայիս, 2016
1994 - 95 թվականներին կնքված հրադադարի պայմաններով ներկայումս հրադադարը շարունակելու Վիեննայի պայմանավորվածությունը կարևոր ձեռքբերում է։ Այն մի ժամանակավոր հանգստի շրջան է խոստանում որը մեր երկիրը պետք է օգտագործի մեր բանակը նորագույն զենքերով զինելու համար։ Հակառակորդի հույսերը միայն լավ զինված բանակով կարելի է հավերժ հույս պահել և թույլ չտալ որ դրանք իրականանան։
Ուրեմն առաջ հարգելի մեծահարուստ հայեր, դրամապանակներդ լայն բացեք ու հրապարակ մտեք, հայրենիքը հենց այս պահին այդ դրամի կարիքն ունի և դուք պարտավոր եք այն տալ։