Այսօր Հայոց բանակի օրն է. ՇՆՈՐՀԱՎՈՐ !


00:11 , 28 հունվար, 2013

Իմ շնորհավորանքն եմ հայտնում հայոց բանակի քաջարի զորավարներին և զինվորներին, ՀՀ պաշտպանության նախարարության աշխատակիցներին և համայն մեր ժողովրդին:
Պետականության վերականգնման պայքարում ծնունդ առած հայոց բանակը հասակ է առել, կազմավորվել ու զորացել և այսօր արի ոգով ու առ հայրենին սիրով, մարտունակ ու պատրաստված` խաղաղության մեջ պահպանում է մեր Հայրենիքի սահմանները: Այսօր ի սփյուռս աշխարհի մեր ժողովուրդը, որ իր ջանքերն ու նվիրումն է բերում մեր Հայրենիքի առաջընթացի ու հզորության համար, հպարտ է նաև, որ հայոց բանակը իր արժանի մասնակցությունն ունի աշխարհում խաղաղության պահպանման առաքելության մեջ: 
Ցանկանում եմ երկնառաք խաղաղությունը հաստատվի համայն աշխարհում և մարդկանց հոգիներում: 

Երևանի երիտասարդական քաղաքապետարան