Չափավոր ազգայնականությունն արդեն առկա է ողջ Եվրոպայում, ինչպես նաև ԱՄՆ-ում


07:54 , 11 մայիս, 2016
Չափավոր ազգայնականությունն արդեն առկա է ողջ Եվրոպայում, ինչպես նաև ԱՄՆ-ում։ Այս գաղափարը գնալով նորանոր տարածաշրջաններ է ընդգրկելու։ Վկան Դոնալդ Թրամպի ազգայնական հայտարարություններն են, Մեծ Բրիտանիայում կայանալիք հանրաքվեն` Եվրոմիությունից դուրս գալու համար, Գերմաիայում ազգայնականների ահագնացող ցույցերը և այլն։ Որ մոտիկ ժամանակներս բոլոր խոշոր Արևմտյան երկրներում իշխանության պիտի գան չափավոր ազգայնականները, անձամբ ես չեմ էլ կասկածում։
Ամբողջ խնդիրը այն է արդյո՞ք մարդկությունը կանգ կառնի չափավոր ազգայնականության հանգրվանում, թե կգնա դեպի ազգայնամոլությունը։ Արդյո՞ք աշխարհը կթևակոխի Արևելք-Արևմուտք քաղաքակրթությունների բախման կործանարար հորձանուտը, թե այնուամենայնիվ առողջ բանականությունը կհաղթանակի և իսլամ- քրիստոնեություն ներկա մլմլացող կայծը չի վերածվի ահեղ պատերազմների։