Գալուստ Սահակյանը գտնվում է կարճատև արձակուրդում. վերջինիս կփոխարինի ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը


19:26 , 10 մայիս, 2016

Հիմք ընդունելով բազմաթիվ հարցումները հայտնում եմ.

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը գտնվում է կարճատև արձակուրդում, որն անցկացնելու է արտասահմանում։ Միաժամանակ հայտնում եմ, որ ԱԺ նախագահի արձակուրդի ընթացքում վերջինիս կփոխարինի ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: