Սպանվել է Ադրբեջանի ԶՈւ շարքային, ևս մեկ վիրավոր սպա մահացել է հոսպիտալում


02:42 , 9 մայիս, 2016

Razm.info–ն գրում է.

Այսօր՝ մայիսի 8-ին, հայ-ադրբեջանական զորքերի շփման գծում սպանվել է Ադրբեջանի ԶՈւ զինծառայող, շարքային Հեյդարով Ալի Ինթիգամ օղլուն (Heydərov Əli İntiqam oğlu)։ Նույն օրը Բաքվի գլխավոր հոսպիտալում մահացել է ապրիլի 2-ի մարտերում վիրավորված կապիտան Սավալանով Նեջմեդդին Աքիֆ օղլուն (Savalanov Nəcməddin Akif oğlu): Ադրբեջանի ՊՆ կայքը հայտնել է միայն սպանված շարքայինի մասին՝ նշելով, որ նա սպանվել է «հայկական գնդակից», իսկ վիրավոր սպայի մահվան մասին հայտնել է միայն ադրբեջանական ընդդիմադիր Meydan.tv լրատվակայքը։

Ադրբեջանի ԶՈւ կապիտան Սավալանով Նեջմեդդին Աքիֆ օղլուն (Savalanov Nəcməddin Akif oğlu):

Ադրբեջանական բաց աղբյուրներից հայտնի է դարձել նաև, որ Հեյդարով Ալին սպանվել է Թարթառի հատվածում։ Նրա դին արդեն տեղափոխել են ծննդավայր՝ Աբշերոնի շրջանի Գոբու գյուղաքաղաք։

Ավելացնենք, որ ապրիլյան մարտերի ընթացքում սպանված ադրբեջանցի զինծառայողներից որևէ մեկի անուն Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը չի ներկայացրել իր կայքում, ավելին` պաշտոնապես հայտնել է միայն 33 կորստի մասին:

Հավելենք նաև, որ Razm.info-ին հաջողվել էր պարզել ապրիլի 2–5 լայնածավալ ռազմական գործողություններում Ադրբեջանի ԶՈւ 94 սպանված զինծառայողի ինքնությունը։ Ապրիլ ամսվա ընթացքում ընդհանուր առմամբ հայտնի է դարձել Ադրբեջանի ԶՈւ 97 մահացած զինծառայողի ինքնություն, իսկ մայիսի 1-ից՝ ևս 4 զինծառայողի ինքնություն՝ ներառյալ այսօրվա նշվածները։

Ադրբեջանի ԶՈւ կապիտան Սավալանով Նեջմեդդին Աքիֆ օղլուն (Savalanov Nəcməddin Akif oğlu):