ԴԵՊԻ ԱՊԱՀՈՎ ՀԱՅԱՍՏԱՆ
Թեղուտի մահաբեր ծրագիրը արդեն մահեր է գրանցում:
Մեկը մյուսի հետևից Վալլեքսը զոհեր է տալիս...
Առկա հիմնական վարկածի համաձայն՝ տուժողը՝ «Թեղուտ» ՓԲ ընկերության շինարարական թիվ 5 տեղամասի բանվոր, 1957 թվականին ծնված Գագիկ Քոչարյանը, որոշակի բարձրությունից վայր է ընկել և ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Տուժողը մահացել է «Էրեբունի» բժշկական կենտրոնում...
Հիշեցնենք, որ մի քանի ամիս առաջ նույն ընկերությանը պատկանող Դրմբոնի հանքավայրում գազի պայթյունից նույնպես աշխատակից էր մահացել:
Ո՞րն էր իրական պատճառը, ո՞վ է պատասխանատվություն կրելու, ո՞վ է ապահովում աշխատողների անվտանգությունը: