Բարև՛, Միջնադար, մենք քեզ չէինք սպասում


19:49 , 5 մայիս, 2016

Հայաստանում եկեղեցաշինություն է՝ դպրոցաշինության և անօթևանների համար կացարաններ կառուցելու փոխարեն, դպրոցներում Եկեղեցու պատմություն են դասավանդում՝ գիտակրթական ծրագրեր իրականացնելու փոխարեն, միաբան հոգևորականները և հոգևոր ուս.հաստատությունների սաները պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման իրավունք են ստանում, համացանցի հայկական հատվածն ակտիվորեն քննարկում է քիչ թե շատ հայտնի մարդկանց մարմինների՝ քչերին կամ շատերին հայտնի մասերը, Եվրոպան Թուրքիայի համար բացում է առանց արտոնագրի մուտքի ճանապարհը.... մի խոսքով՝ բարև՛, Միջնադար, մենք քեզ չէինք սպասում: