4.3 միլիոն բանկային հաշիվ՝ 2 ամսում


12:00 , 5 մայիս, 2016

Օրերս հրապարակված պաշտոնական տվյալների համաձայն ՀՀ բանկային համակարգի հաճախորդների թիվը 2016 թվականի փետրվարի դրությամբ կազմել է 2 միլիոն 360 հազար 263, որոնցից 76 հազար 649-­ը իրավաբանական անձինք են, 2 միլիոն 283 հազար 614­-ը` ֆիզիկական անձինք:

ԱՎԾ տվյալների համաձայն հիշյալ ժամանակահատվածում բանկային հաշիվների ընդհանուր թիվը կազմել է 4 միլիոն 301 հազար 495: Իրավաբանական անձանց է պատկանել դրանցից 177 հազար 327-ը, ֆիզիկական անձանց` 4 միլիոն 124 հազար 168­-ը: