Պետությունն արձակուրդ է գնացել կամ արտագաղթել է


17:07 , 29 ապրիլ, 2016

Այս նկարի վրայի երկրորդ նախադասության մեջ արտահայտված է մեր պետության կառավարման համակարգի ողջ թշվառ, խեղճ, անմարդկային և զզվելի բնույթը. ինչու՞ պետք է վարորդը հետևի, որ ոստիկանն իրեն նորմալ պահի ու օրենք չխաղտի:
Ոստիկանի վերադասները չեն կարողանում կամ իրենց ձեռնտու չի դա անել, հիմա էլ վարորդների՞ն են կոչ են անում հետևել ոստիկանի աշխատանքին:
Ամեն ոլորտում է այսպես. քաղաքացի, դու՛ պետք է հետևես, որ քաղաքապետարանը լրացուցիչ տույժեր չգրի, որ բանկերը լրացուցիչ տոկոսներ չգանձեն, որ դպրոցում ուսուցչուհին երեխայիդ չվիրավորի...

Պետությունն արձակուրդ է գնացել կամ արտագաղթել է:
Պարոնա՛յք պատասխանատուներ, տանը մարդ կա՞ վաշբե: