Կյանքից հեռացել է անվանի դերասանուհի Մարգարիտա Մուրադյանը


18:22 , 28 ապրիլ, 2016

Past.am-ը գրում է.

ՀՀ մշակույթի նախարարությունը խոր վշտով տեղեկացնում է, որ  ապրիլի 28-ին, 89 տարեկան հասակում կյանքից հեռացել է հայ անվանի դերասանուհի, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Մարգարիտա (Մարգո) Մուրադյանը:

Ինչպես  տեղեկացրին ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից,   Մարգո Մուրադյանի թաղման կապակցությամբ կստեղծվի կառավարական հանձնաժողով: