Bundesliga.com. Մխիթարյանին հայրենիքում հերոսի պես են ընդունում


16:17 , 28 ապրիլ, 2016

Armfootball.com-ը գրում է.

Բունդեսլիգայի պաշտոնական կայքը անդրադարձել է Դորտմունդի «Բորուսսիայի» ու Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին:

«Բորուսսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը իր լավագույն մրցաշրջանն է անցկացնում պրոֆեսիոնալ կարիերայում: «Բորուսսիայի» 10 համարը 13 գոլային փոխանցում է կատարել, ավելի շատ քան Բունդեսլիգայի այլ ֆուտբոլիստ, 11 անգամ էլ գրավել է մրցակիցների դարպասը:

Իր հայրենիքում Մխիթարյանը արդեն հերոսի պես է, հանդիսանում է ազգային հավաքականի պատմության լավագույն ռմբարկուն:

Մխիթարյանը լավագույնն էր վերջին տուրի «Շտուտգարտի» դեմ խաղում (3-0)` մասնակցելով իր թիմի բոլոր երեք գոլերին: 90 րոպեների ընթացքում նա 7 անգամ անմիջական մասնակցություն է ունեցել մրցակցի դարպասին կատարած հարվածներին: Տոմաս Տուխելի թիմը շաբաթ օրն ընդունելու է «Վոլֆսբուրգին» ու Մխիթարյանը կարող է թարմացնել իր միջակագրությունը «Մերսեդես Բենց Արենայում»,- գրում է կայքի լրագրողը: