Այս գիշեր հարաբերականորեն ավելի քիչ ինտենսիվ էին հարևանները


13:36 , 28 ապրիլ, 2016
Ինչպես արդեն ՊԲ-ից հաղորդել են, ադրբեջանական կողմն այս գիշեր հրետակոծել է թե՛ մեր ռազմական հենակետերը, թե՛ որոշ խաղաղ բնակավայրեր:
Այս գիշեր հարաբերականորեն ավելի քիչ ինտենսիվ էին հարևանները (240 արկ), քան նախորդ գիշեր (550 արկ): Բնակավայրերում եղած վնասները ևս ավելի քիչ էին: Մասնավորապես, այս գիշեր մասնակիորեն վնասվել են որոշ տներ Մարտակերտում և էլեկտրամատակարարման ցանցը՝ Ներքին Հոռաթաղում: Մատաղիսում անմիջական վնասներ չկան:
Բարեբախտաբար, մարդկային կորուստներ ու վնասվածքներ չկան ադրբեջանական «փառապանծ» հրետանավորների հարվածների արդյունքում: