Թուրքիան Վրաստանից տարածք ստացավ


21:00 , 26 ապրիլ, 2016
Թուրքիայի և Վրաստանի միջև սահմանազատումների հետ կապված խնդիրների հարցով թուրք և վրացի պատվիրակությունները համաձայնության են եկել: Ստորագրված արձանագրությամբ թուրք-վրացական սահմանի մի հատվածում Վրաստանի տարածքում գտնվող 15 հազար մ/ք տարածք անցել է Թուրքիային: Դեռ 60-ականներին գետի հունը փոխվելու պատճառով այդ տարածքները մնացել էին վրացական հատվածում: Մի քանի տարի թուրքական կողմն այս ուղղությամբ աշխատանքներ էր իրականացնում:
Թուրքական թերթերից մեկը հենց այսպես էլ գրել է` «Վրաստանից հող վերցրեցինք»: