Հալաբյանի պայթյունից տուժած եւս մեկ կին տեղափոխվել է հիվանդանոց. ԱՆ


05:44 , 26 ապրիլ, 2016
Առավոտյան ժամը 4-ի դրությամբ «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն է տեղափոխվել ավտոբուսի պայթյունից տուժած ևս մեկ քաղաքացի: Ըստ նախնական տվյալների` 62-ամյա կինը ինքնուրույն հեռացել էր պատահարի վայրից, սակայն այժմ նրա ինքնազգացողությունը վատացել է և նա ծանր վիճակում տեղափոխվել է բժշկական հաստատություն: Մանրամասները ճշտվում են իրավապահ մարմինների կողմից: Նշենք, որ մյուս 6 տուժածների առողջական վիճակը գտնում է մասնագետների և անձամբ ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի անմիջական ուշադրության կենտրոնում, ով այս պահին ևս հիվանդանոցում է: