Վերջապես այսօր կառավարությունն ընդունեց իմ նախաձեռնած օրենքը (Video)


16:50 , 21 ապրիլ, 2016

Վերջապես այսօր կառավարությունն ընդունեց իմ նախաձեռնած օրենքի կիրառման կարգի ընդունումը, որով հաստատվել են Հայաստանի Հանրապետությունից դուրս զինծառայողի բուժման, կեցության և ճանապարհածախսի գումարի հատկացման կարգն ու պայմանները: Այսինքն, եթե Հայաստանում գործող բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում անհնար է բուժում (հետազոտություն) իրականացնել, ապա այդ դեպքում զինծառայողների բուժումը կկազմակերպվի օտարերկրյա բուժհաստատություններում: Ճանապարհածախսի գումարը զինծառայողի և ուղեկցող անձի համար ներառում է` օտարերկրյա պետություն մեկնելու և վերադառնալու համար տրանսպորտային միջոցի տոմսի արժեքը։ Դեռևս կան չլուծված, կամ թերի կարգավորված հարցեր, որոնք նույնպես առաջարկելու ենք վերանայել։