Լրագրողները «վիզ են դրել», որ ՀՀ-ն Ադրբեջանի սահմանից բացի պահի նաև Թուրքիայի սահմանը


16:08 , 19 ապրիլ, 2016


Ճի՞շտ եմ հասկանում, որ մի շարք լրագրողներ ու վերլուծաբաններ անցել են գործի ու վիզ դրել, որ 600 կմ-անոց Ադրբեջանի սահմանից բացի Հայաստանը պահի նաև 250 կմ-անոց Թուրքիայի սահմանը։

Ես կողմ եմ, բայց էն պայմանով, որ Թուրքիայի դեմ պատերազմի առաջին գծում հենց իրանք կանգնած լինեն, բայց 24 ժամանոց աշխատանքային օրով ու առանց փափուկ բազկաթոռների, խմբագրություններում համեղ սուրճի ու բազկաթոռային ռազմավարական քաղաքականության մեծ մասնագետների մասնակցությամբ արտասահմանյան all-inclusive համաժողովների։