18:32 , 21 հունվար, 2013Ցանկացած կին անկախ տարվա եղանակից և դարաշրջանից ցանկանում է ցնցող տեսք ունենալ։ Սա հատկապես վերաբերում է սանրվածքին և կտրվածքին, որոնց անհրաժեշտ է բավականին ժամանակ տրամադրել, քանզի առաջինը, ինչ աչքի է ընկնում կնոջը նայելիս, դա մազերն են։ 2013-ի սանրվածքները սահմաններ չեն դնում մազերի երկարության մեջ, ինչպես և 2012-ին։ Մազերի ձևերի մեջ նույնպես չկան սկզբունքներ. երկար խոպոպներ, ալիքաձև թափվող վարսեր, հարթ մազեր, բարձր սանրած մազեր, կոսեր, հյուսքեր և այլն։ Այս տարի ստիլիստները հրաժարվել են թաց մազերի էֆեկտից։ 2013-ի ցուրտ ամիսներին տրենդի մեջ են լինելու կլասիկ տարբերակները։ Նորաոճ են կոսերը և հյուսքերը։ Առաջատար ստիլիստների կանխատեսումներով ամենապահանջվող սանրվածքը լինելու է երկճյուղանի հյուսքերը։ Հնարավոր է նաև տարբեր սանրվածքի պարագաների լայն գործածումը, ինչպիսիք են օրինակ բանտերը և հերակալները։


Ցանկանում ենք ձեզ ներկայացնել 2012–ի ամենաքննարկված, նորաձև և կրեատիվ սանրվածքները, որոնք շարունակում են պահանջարկ ունենալ նաև նոր` 2013–ին։

Հայկական շոուբիզնեսի դեմքերը բացարձակ ետ չեն մնացել համաշխարհային տրենդներից։ Ահա և անցած տարվա ամենաքննարկված և վառ սանրվածքները։
Իվետա Մուկուչյան
-tmb.jpg)
Լիլիթ Հովհաննիսյան
-tmb.jpg)
Սոֆի Մխեյան

Անահիտ Սիմոնյան

Նազենի Հովհաննիսյան

Արմինկա
