Մենք բոլորս էլ համախմբված ենք հանուն խաղաղության ու արդարության. Ադամ Շիֆը գրառում է արել ԼՂ վերաբերյալ


19:02 , 10 ապրիլ, 2016

past.am-ը գրում է.

ԱՄՆ-ի Կկոնգրեսի անդամ Ադամ Շիֆը, ով հայտնի է իր հայամետ դիրոքորոշմամբ, Twitter-ի սոցկայքի իր միկրոբլոգում նոր գրառում է արել՝ կապված ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում իրավիճակի կտրուկ սրացման հետ։

«Մենք բոլորս էլ համախմբված ենք հանուն խաղաղության ու արդարության»,-գրել է օրենսդիրը՝ գրառմանը կից տեղադրելով #ArtsakhStrong. #NKpeace հեշթեգեր, ինչպես նաև մի լուսանկար, որում նա հայ համայնքի ներկայացուցիչների հետ է: