Tert.am-ը գրում է.
Ռուսաստանի Դաշնության իշխանությունները հետ են վերադարձրել Ադրբեջանից ներկրված 20 տոննա կաթի փոշին, հայտնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը` մանրամասնելով, որ համապատասխան արտադրամասն իր արտադրանքը ռուսական շուկա արտահանելու իրավունք չի ունեցել։
Արգելված ապրանքը հայտնաբերվել է Դաղստանի տարածքի անցակետերից մեկում։
Ստուգումների արդյունքում պարզվել է, որ արտադրող-արտահանող ընկերությունը ՌԴ-ի անասնաբուժության և ֆիտոսանիտարիայի ոլորտում հսկողություն իրականացնող «Ռոսսելխոզնադզոր» դաշնային ծառայության թույլտվությունը չի ունեցել։