Թուրքալեզու քրդական լրատվականը գրել է ադրբեջանական բանակի մոտ 300 սպանվածների մասին


17:19 , 6 ապրիլ, 2016
Թուրքալեզու քրդական լրատվական ռեսուրսը գրել է ադրբեջանական բանակի մոտ 300 սպանվածների մասին` հրապարակելով հայ-ադրբեջանական սահմանին ռազմական գործողությունների հետևանքով Ադրբեջանի ԶՈՒ-ի մարդկային ու նյութատեխնիկական կորուստների վերաբերյալ ԼՂՀ ՊԲ-ի հրապարակած վերջին տվյալները:
Կայքն ընդգծել է, որ «Էրդողանը Թուրքիայում ֆաշիստ (ռասիստ) ու կրոնական հատվածներին միավորելու համար ճգնաժամ է հրահրում և կրակի վրա յուղ լցնում»: