Երեկ` ապրիլի 5-ին, ադրբեջանական բաց աղբյուրների մշտադիտարման արդյունքում հայտնի է դարձել Ադրբեջանի ԶՈւ ևս մեկ սպանված զինծառայողի` կոչումով գնդապետ, 1976-ին ծնված Յուսիբով Վյուգար Նյուրադդին օղլուի (Yusibov Vüqar Nürəddin oğlu) մասին:
Սպանված զինծառայողը Այսօր` ապրիլի 6-ին, հուղարկավորվել է իր ծննդավայրում` Շամխորի Շիշեթեփե գյուղում:
Սպանված զինծառայողների մասին տվյալները կարող եք նայել հետևյալ թարմացվող հղումով: Ընդհանուր առմամբ ներկա պահին հայտնի է Ադրբեջանի զինված ուժերի 48 սպանված զինծառայողի ինքնություն:
Կից տեսանյութում ներկայացնում ենք գնդապետի հուղարկավորությանտեսանյութը:
Մյուս տեսանյութում ներկայացվում է գնդապետի դիակը՝ նրա ծննդավայր բերվելու ընթացքը: