Տարիքավոր զինվորներն ունեն ամենակարևոր բանը` փորձ` թե՛ մարտական, թե՛ կենցաղային։ Կենցաղի ճիշտ կազմակերպումը ռազմական գործողությունների գոտում լուծում է շատ հարցեր, նշեց Sputnik Արմենիայի թղթակիցը։
Կամավորականների շարքերում կան շատ մարդիկ, որոնք անցյալում վիրավորվել են, բայց կրկին պատերազմի դաշտում են, կան պրոթեզավորված հրամանատարներ։
Կարեն անունով մեխանիկ-վարորդը պատմեց, որ մասնակցել է առաջին տանկային մարտին։ Իրենց մեքենան խոցվել է, հրամանատարը` մահացել, և ինքն ու անձնակազմի անդամները փորձել են կրակի տակից դուրս բերել իրենց զրահամեքենան։ Բայց համոզվելով, որ դա անհնար է, անցել են հարևանությամբ մարտ վարող զրահամեքենան։ Ի վերջո կարողացել են իրենց տանկը դուրս բերել կրակի տակից, Կարենը կիսաուշաթափ վիճակում նստել է ղեկին և վարել այն, կարողացել է հասնել մինչև անվտանգ գոտի` հայկական դիրքեր և գիտակցությունը կորցրել է։ Նրան տեղափոխել են հոսպիտալ։ Նա արդեն ապաքինվել է և սպասում է նոր հրամանների։
«Իմ ուշադրությունը գրավեց ևս մի կամավոր. նրա ձեռքերին գեղարվեստական դաջվածքներ կան։ Պարզվեց, որ նրա անունն Էդգար է, ԱՄՆ-ից Հայաստան է եկել երեք ամիս առաջ և իմանալով այս իրադարձությունների մասին` միանգամից որոշում է ընդունել գալ Արցախ և աջակցել մարտիկներին»,- պատմեց Sputnik Արմենիայի թղթակիցը։
Էդգարն ասել է, որ Գլենդել կվերադառնա միայն վերջնական հաղթանակից հետո։
Երկրապահ կամավորականների հետ շփման գծի հարավային մասում գտնվող Sputnik Արմենիայի թղթակից Դմիտրի Պիսարենկոն ներկայացրեց այնտեղ տիրող իրավիճակը.