Մինսկի խմբի համանախագահներն ապրիլի 9-ին Երեւանում կհանդիպեն Սերժ Սարգսյանի հետ. ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ


17:47 , 5 ապրիլ, 2016

Artsakhpress.am-ը գրում է.

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն ապրիլի 9-ին կժամանեն Երեւան:

Այս մասին իր թվիթերյան էջում գրել է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:

«Մինսկի խմբի համանախագահներին ապրիլի 9-ին Երեւանում կընդունի նախագահ Սերժ Սարգսյանը, նրանց հետ կհանդիպի Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը»,- գրել է Տիգրան Բալայանը:

Նշենք, որ Մինսկի խմբի համանախագահներն այցելելու են նաեւ Ստեփանակերտ եւ Բաքու: