18:35 , 2 ապրիլ, 2016
Ալիևը կրկին անգամ ապացուցում է, որ չի հարգում միջազգային կառույցներն ու երկրի առաջին դեմքերին: ԱՄՆ-ում այս օերին ընթանում եր Միջուկային անվտանգության հարցերով գագաթաժողովը, որին ներկա էին բազմաթիվ երկրներ ու այդ երկրները ներկայացված էին իրենց առաջին դեմքերով: Այնտեղ քննարկվում էին մարդկության անվտանգության ու խաղաղության հարցեր, բայց Ալիևն այս ամենի վրա թքած ունենալով գնաց աննախադեպ էսկալացիայի:Երկրորդ շնչառությամբ այս ամենի պատասխանատվությունը ադրբեջանցիները փորձեցին գցել հայկական կողմի վրա, բայց փնթի աշխատանքի արդյունքում haqqin.az-ը, որը նրանց իշանական լրատվական կայքն է, հայտնեց իրականությունն ու խոստովանեց, որ նախահարձակն են եղել հենց իրենց զինված ուժերը: Այս չստացված քարոզչությամբ, թե հայերն են նախահարձակ եղել նրանք փորձում էին լեգիտիմացնել իրենց զոհերը, խոցված ու կործանված տեխնիկան, բայց ադրբեջանական համացանցը լի է իշխանություններին ուղղված մեղադրանքներով և պատասխանատվության կոչերով, իրավիճակն արդեն իսկ իրենց համար անկառավարելի է: