Ադրբեջանական սադրանքը պետք է պատժվի թե՛ ռազմական և թե՛ քաղաքական հարթություններում
15:44 , 2 ապրիլ, 2016
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության մամլո քարտուղարը հայտարարել է, որ Ադրբեջանը սրում է իրավիճակն Արցախում: ՌԴ նախագահ Պուտինը, պաշտպանության նախարար Շոյգուն և ԱԳ նախարար Լավրովը արդեն հանդես են եկել հայտարարությամբ: Դրա հետ մեկտեղ, ադրբեջանական սոցցանցերում զգացվում է հստակ պանիկա: Ադրբեջանը կրկին պարտություն կրեց, մեր բանակը ցույց տվեց, որ արժանի է լավագույնի կոչմանը: Սակայն դրա հետ միասին, միջազգային հարթակներում հայկական դիվանագիտությունը պետք է կոչ անի պատասխանատվության ենթարկել Բաքվին՝ հերթական ահաբեկչության համար: Ադրբեջանական սադրանքը պետք է պատժվի թե՛ ռազմական և թե՛ քաղաքական հարթություններում: