Պատգամավորն աչքերը չփակեց իրեն անծանոթ մի տղայի ծեծելու տեսարանի վրա (Video)


18:19 , 31 մարտ, 2016

Մինչև Գուրգեն Արսենյանի մասնակցությամբ տեսանյութը դիտելն ինձ թվում էր, թե նման կադրեր կարելի է տեսնել միայն գեղարվեստական ֆիլմերում։ Հիացմունքս բաժանել եմ մի քանի առանձին դրվագների՝
1. Պատգամավորն աչքերը չփակեց իրեն անծանոթ մի տղայի 4 հոգով փողոցի մեջտեղում ծեծելու տեսարանի վրա, ավելին` Արսենյանի մոտենալը հնարավորություն տվեց ծեծվողին փախչել և,ըստ էության, փրկվելու։
2. Պատգամավորը չվախեցավ թվով գերակշռող խուլիգաններից։
3. Պատգամավորն ամբողջ ընթացքում իրեն պահեց զուսպ և ադեկվատ` մինչև վերջ վերահսկելով իրավիճակը։
4. Հիացա թիկնապահով, ով դանակահարված վիճակում երկուսին ձախ ձեռքով տապալեց
գետնին ու մինչև վերջ պահեց արժանապատիվ պահվածքը։
Ես իմ աջակցությունն եմ հայտնում Գուրգեն Արսենյանին և որպես կին ուրախ եմ, որ իսկական տղամարդու տեսակը դեռ չի վերացել։