Խճճված Ռոզան «Կիսաբաց լուսամուտներից» ներս (VIDEO)


16:43 , 17 հունվար, 2013

ԽՃՃՎԱԾ ՌՈԶԱՆ - 2004 թվական: Ռոզա Գրիգորյանը բնակարան ձեռք բերելու ցանկություն ունեցավ: Վճռական բնավորության շնորհիվ Թբիլիսյան խճուղի 3 հասցեում կառուցվող շենքում բնակարան գնեց, իսկ բնակարանամուտը շինարարական աշխատանքների պատճառով 11 ամիս անց պետք է նշվեր: 2013 թվական: 11 ամսից անցել է ուղիղ 8 տարի, Ռոզան, չնայած շենքի, հետևաբար նաև բնակարանի առկայությանը, ապրում է մեկ այլ՝ վարձակալած բնակարանում: Նրա և որդու՝ Աշոտի խոսքերով՝ իրենք խաբեության զոհ են դարձել՝ զրկվելով թե՛ տնից, թե՛ գումարից: