Facebook-ը հնարավորություն է տալու ուղարկել հաղորդագրություն Ցուկերբերգին 100 ԱՄՆ դոլարի դիմաց


13:14 , 17 հունվար, 2013

 

Ամերիկյան ԶԼՄ-ների հաղորդագրությունների համաձայն՝ Facebook-ում վճարովի հաղորդագրությունները հասանելի են միայն ԱՄՆ-ի բնակիչների համար: Facebook սոցիալական կայքը իր օգտագործողներին հնարավորություն է տալու ուղարկել անձնական հաղորդագրություն Ցուկերբերգին 100 ԱՄՆ դոլարի դիմաց. սա հայտնել է mashable.com կայքը: Թեստավորման ժամանակ Facebook սոցցանցը գանձում է ընդամենը 1 ԱՄՆ դոլար, սակայն Ցուկերբերգի համար բացառություն է արվել: Հնարավոր է ապագայում սոցցանցը նաև հնարավորություն ստեղծի բարձր ռեյթինգ ունեցող և ճանաչված մարդկանց ուղարկել հաղորդագրություններ որոշ գումարի դիմաց: