Slaq.am-ը գրում է.
Ռուսաստանին վերամիավորվելու մասին Ղրիմի ժողովրդի որոշումն ընդունվել է Ուկրաինայի իշխանությունների բացառիկ քմահաճության պատճառով։ Այս մասին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան,գրում է ՏԱՍՍ-ը
«Մենք Ղրիմը Ուկրաինայից չենք խլել, ինչքան էլ որ ոմանք այդպես ուզենան մտածել։ Ես ուզում եմ լեհ ընթերցողներին ասել. փորձեք ամեն ինչին այդքան պարզ չնայել եւ միանշանակ գնահատականներ չտալ»,- ասել է Զախարովան։
Նրա խոսքով՝ շատ եվրոպացիներ չեն հասկանում, որ ոչ թե Ռուսաստանն է խլել Ղրիմը, այլ Ղրիմն ինքն է ընդմիշտ հեռացել, ինչպես խորթ երեխաներն են հեռանում ընտանիքից, որտեղ նրանք երբեք սիրված չեն եղել։