Ջուր հավաքեք. ջուր չի լինելու


19:22 , 17 մարտ, 2016

Replik.am-ը գրում է.

«Երեւան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին եւ սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մարտի 17-ին ժամը 10.00-20.00 կդադարեցվի Արաբկիր վարչական շրջանի` Քանաքեռ ՀԷԿ թաղամասի եւ Ղափանցյան փողոցի ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության եւ կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: