Սիրուշոն դեռ չի որոշել


17:53 , 15 հունվար, 2013

Սիրուշոն դեռ չի որոշել, մասնակցելո՞ւ է «Եվրատեսիլ-2013»-ին, թե՞ ոչ: Այսօր մի շարք լրատվամիջոցներ լուր են տարածել, թե երգչուհին ժամեր առաջ ռադիոկայաններից մեկին տված հարցազրույցում նշել է, թե ինքը չի մասնակցելու մրցույթին, սակայն դա չի համապատասխանում իրականությանը։ 

«Սիրուշոն ո՛չ հերքում է, ո՛չ էլ հաստատում իր մասնակցության մասին լուրը: Իսկ հավաստի տեղեկություն կարող եք ստանալ մեր կայքից: Որոշելուն պես այնտեղ կգրենք», - NEWS.am STYLE-ի թղթակցի հետ զրույցում ասաց Սիրուշոյի մենեջեր Արեւիկ Ուդումյանը: