Մոսկվան առարկայական հիմք չունի կասկածելու Հայաստանի պաշտոնական դիրքորոշուման մեջ


21:37 , 14 մարտ, 2016
Վերջին շրջանում ռուսաստանյան քաղաքական ու փորձագիտական շրջանակների տարբեր ներկայացուցիչներ բազմիցս են խոսել Թուրքիայի քաղաքական շահերին ու նպատակներին հակազդելու նպատակով հայկական հարցի արծարծումը ակտիվացնելու անհրաժեշտության մասին: Կոնկրետ այդ խոսակցությունները, գոնե առայժմ, բացառապես պոպուլիստական ու դեմագոգիկ բնույթ են ունեցել՝ ոչ մի լուրջ, քաղաքական առումով հասուն և,անգամ, գոնե միայն ռուսական կողմի համար գործնական տեսանկյունից օգտակար նախաձեռնություն կամ գաղափար չի հնչեցվել: Ամեն դեպքում Մոսկվան առարկայական հիմք չունի կասկածելու, որ Հայաստանի պաշտոնական դիրքորոշումը կարող է նվազագույն խոչընդոտը ստեղծել Թուրքիայի նկատմամբ ՌԴ քաղաքական մոտեցումների իրականացման համար: