Կարծես հայոց լեզվի թեստերի միջոցով ուզում են դիմորդի մեջ հակակրանք առաջացնել մեր լեզվի նկատմամբ...


23:38 , 14 հունվար, 2013

Էսօր սարսափով կարդացի բառերի էն կույտը, որի հետ մեր դիմորդներն ստիպված են գործ ունենալ հայոց լեզվի քննությունների ժամանակ... 2007-ին, երբ ես էի թեստային քննություն հանձնում (այդ համակարգը նոր էր ներդրվում), թեստերը նմանատիպ էին, անցել է 6 տարի, ու, փաստորեն, նույն իրավիճակն է... Տպավորություն ունեմ, թե հայոց լեզվի թեստերի միջոցով հեղինակներն ուզում են դիմորդի մեջ հակակրանք առաջացնել մեր լեզվի նկատմամբ...