Վանաձորն այսօր, ցավոք, ծանր վիճակում է


16:40 , 13 մարտ, 2016
Վանաձորն այսօր, ցավոք, ծանր վիճակում է.
Հայաստանի մեծությամբ 3-րդ քաղաքում կաթվածահար են եղել ոլորտներ, որոնք նախկինում առաջատար ու հեռանկարային էին համարվում:
Անկախությունից հետո Վանաձորի քիմիական արդյունաբերությունը տարիներ շարունակ չի ստացվում վերագործարկել:
Պատճառները շատ են ու բազմաբնույթ, իսկ մեղավորներ փնտրելն ապարդյուն է և անօգուտ:
Նույն վիճակում է նաև թեթև արդյունաբերությունն ու
մեքենաշինական արտադրությունները։
Արդյունաբերական քաղաքին արդյունավետ կառավարում է անհրաժեշտ, ինչպես նաև քաղաքական կամք և սրտացավ վերաբերմունք: