Զիկա վիրուսի փոխանցման դեպքեր են արձանագրվել 47 երկրում


22:58 , 4 մարտ, 2016

Replik.am-ը գրում է.

Ինչպես հաղորդում են արտասահմանյան ԶԼՄ-ները,   Զիկա վիրուսի տեղային փոխանցման դեպքեր են արձանագրվել 47 երկրում: Այդ մասին Ժնեւում ճեպազրույցին հայտնել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրենի օգնական Բրյուս Էյվարդը: 

Բրյուս Էյվարդն ասել է. «ԱՀԿ-ի վեց տարածաշրջաններից չորսում քառասունյոթ երկիր հայտնել է Զիկա վիրուսի տեղային փոխանցման դեպքերի մասին»:

Ըստ նրա՝ այդ երկրներից իննում Զիկայի փոխանցումը կապվում է Հիենա-Բարրեի համախտանիշի դեպքերի թվի աճի հետ, իսկ մի երկրում` Բրազիլիայում, միկրոցեֆալիայի դեպքերի ավելացման: