Ողջ մեր կյանքի անցած ժամանակաշրջանում բարոյական արժեքներն այնքան չեն խեղաթյութվել, ինչքան այս ոչ ու փուչ 20-25 տարիների ընթացքում
18:57 , 4 մարտ, 2016
Էս ինչքան ծանր ու դժվարին ժամանակներ բաժին ընկավ մեր սերնդին: Չէ, չկարծեք խոսքը միայն կարգերի փոփոխությանը, մութ ու ցուրտ տարիների, արդեն շուրջ 25 տարի <անցումային ժամանակաշրջան> կոչվածին է վերաբերվում: Դրանցից մի մասն անցած է արդեն, մյուս մասն էլ մի կերպ այս կամ այն ձևով հաղթահարելի է, թեկուզ ոչ պակաս դժվարություններ կան, այնքան, որ նույնիսկ այն կայացվում է սեփական տունն ու Հայրենիքը լքել-հեռանալու միջոցով: Խոսքը բարոյական անկման մասին է: Չգիտեմ, եթևի թե պատմությանը այլ ժամանակաշրջաններ էլ են ծանոթ նմանատիպ վարքու բարքով, բայց այն, ինչ կա մեր կյանքում ու կենցաղում, աննախադեպ է: Նույնիսկ հայտնի դարձած ու տարբեր առիթներով օգտագործվող <զավեշտ> բառն է դառնում գործածական: Ախր ողջ մեր կյանքի անցած ժամանակաշրջանում բարոյական արժեքներն այնքան չեն խեղաթյութվել, ինչքան այս ոչ ու փուչ 20-25 տարիների ընթացքում: Նույնիսկ այն աստիճան, որ՝շատ հաճախ ԿՅԱՆՔՈՒՄ
-կաշառակերությունն ու կոռուպցիան ամենաշատը քննադատում են հենց դրանով զբաղվողները, կամ նրանք, ովքեր <փայ> չունեն դրանից
-բարոյականությունից ու առաքինություններից ավելի շատ խոսում են դրա հակառակ արժեքները կրողները,
-արդարությունից -ավելի շատ կյանքում անարդարությունների ուղին ընտրածները
-նույնիսկ կրթությունից-բացահայտ անկիրթները
...և այսպես շարունակ....
Ամենավատն էլ այն էոր խոսքն է արժեզրկվել, այն աստիճան, որ առաջին միտքը որ ունենում ես ինչ որ թեմայի վերաբերվող խոսակցություններում, այն է, որ երբ խոսք է գնում <թացի> մասին, պետք է հասկանաս, որ իրականում <չոր> -էի հետ գործ ունես:
Հ. Գ. Հա, մոռացա հիշեցնեմ, որ վերջերս միակ բանը, որում այդպես վստահորեն կարող եք չմտածել, դա եղանակի տեսությունն է))))))