Replik.am-ը գրում է.
Ինչպես հաղորդում են արտասահմանյան ԶԼՄ-ները, Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ներողություն է խնդրել իր թիմակիցներից:
Երեկ «արքայական ակումբի» ֆուտբոլիստիները հերթական մարզումն են անցկացրել իրենց մարզաբազայում, որից առաջ պորտուգալացին ներողություն է խնդրել «Ատլետիկոյի» դեմ նախորդ խաղից հետո իր թիմակիցների խաղամակարդակի մասին ասված խոսքերի համար:
Ըստ աղբյուրի` 31-ամյա ֆուտբոլիստը իր խոսքերը բացատրել է նշելով, որ «ճիշտ չէ արտահայտվել» և որ «չէր ցանկանում որևէ մեկին վիրավորել»: