Ջուր չի լինելու


23:33 , 27 փետրվար, 2016

Replik.am-ը գրում է.

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. փետրվարի 29-ին ժամը 9.00-20.00 կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը. Էրեբունի վարչական շրջանի` Մուշավան և Վերին Ջրաշեն թաղամասերի, Նուբարաշեն վարչական շրջանի: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: