Վերջին ժամերին Շիրակի մարզի լեռնային շրջաններում չի աշխատում «ՎիվաՍել ՄՏՍ»-ի կապը, և բազմաթիվ բնակիչներ չեն կարողանում օգտվել Հանրապետության «առաջատար» բջջային օպերատորի ծառայություններից: Հաշվի առնելով մարզի ճանապարհների վատ վիճակը՝ խցանման մեջ գտնվող կամ օգնության կարիք ունեցող բազմաթիվ քաղաքացիներ չեն կարողանում օգտվել օպերատորին պատկանող համարներից զանգ կատարելու հնարավորությունից: Ո՞վ է պատասխանելու ստեղծված իրավիճակի համար: