ՆՈՐ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ այսօր անհետացած ինքնաթիռի մասին


14:28 , 24 փետրվար, 2016

Replik.am-ը գրում է.

Նեպալի լեռներում փոքր օդանավ է անհետացել: Կապը ցամաքային ծառայությունների հետ կորել է փետրվարի 24-ին, տեղի ժամանակով 07.05-ին: Tara Airlines ավիաընկերությանը պատկանող փոքր օդանավը Պոկհարայից թռչոըմ էր Ջոմսոմ:

Twin Otter օդանավում այդ պահին եղել է 20 ուղեւոր եւ անձնակազմի 3 անդամ, այդ թվում` 2 արտասահմանցի եւ 2 երեխա: Տեղի իշխանությունները հայտարարել են, որ օդանավը, ենթադրաբար, կործանվել է լեռներում վատ տեսանելիության պայմաններում:

Ներկայումս ուղղաթիռներով որոնում են կործանված օդանավը, սակայն վատ եղանակային պայմանները դժվարացնում են նրանց աշխատանքը: