Նավթի համաշխարհային գները կրկին նվազել են


15:24 , 23 փետրվար, 2016

Replik.am-ը գրում է.

Ինչպես հաղորդում են արտասահմանյան ԶԼՄ-ները, Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային սակարկությունների ընթացքում նավթի գները նվազում են:

Ըստ աղբյուրի` Նյու Յորքի ապրանքային բորսայում WTI տեսակի նավթի մարտյան ֆյուչերսների արժեքը նվազել է 1,35 տոկոսով՝ հասնելով 32,94 դոլարի՝ մեկ բարելի դիմաց: Լոնդոնի բորսայում Brent տեսակի նավթի մարտյան ֆյուչերսների արժեքը նվազել է 0,44 տոկոսով՝ հասնելով 34,25 դոլարի՝ մեկ բարելի դիմաց: