Պաշտոնը մարդուն չի փոխում, բացահայտում է...


16:43 , 19 փետրվար, 2016
Քիչ առաջ դիտում էի խորհրդարանական քննարկումները, նախարարներից մեկն էր ելույթ ունենում... Ու հանկարծ գիտակցեցի, որ ելույթի բովանդակությանը այլեւս բոլորովին ուշադրություն չեմ դարձնում, այլ հետեւում եմ տոնին, ձայնի նրբերանգներին, պահվածքին ու շարժուձեին... Սկզբում ակամա ուզում էի բացականչել՝ ՙԱստված իմ, այս ինչպես է պաշտոնը կարճ ժամանակամիջոցում այսքան փոխում մարդուն՚... Բայց հետո հասկացա՝ չէ, չի փոխում, բացահայտում է...