Թուրքիան Ուկրաինային 50 մլն դոլարի չափով վարկ կտրամադրի


18:02 , 15 փետրվար, 2016

Replik.am-ը գրում է.

Ինչպես հաղորդում  են արտասահմանյան ԶԼՄ-ները, Թուրքիան Ուկրաինային 5 տարի ժամկետով 50 մլն դոլարի չափով վարկ կտրամադրի:

Համաձայնությունը ստորագրել են Ուկրաինայի ֆինանսների նախարար Նատալյա Յարեսկոն և Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Մուստաֆա Էլիթաշը։

Վարկի տոկոսադրույքը կազմում է տարեկան 2.5 տոկոս։  Յարեսկոյի խոսքով՝ վարկը G20 երկրների կողմից Ուկրաինային ցուցաբերած օգնության քայլերից մեկն է։

Ենթադրվում է, որ միջոցները կտրամադրվեն ընթացիկ տարվա առաջին կամ երկրորդ եռամսյակի ընթացքում։ Գումարն ուղղվելու է պետական բյուջեի ընդհանուր ֆոնդ՝ ընդհանուր ծախսերի ֆինանսավորման համար։