ԴԱԻՇ-ը հրապարակել է 4-ամյա տղայի կողմից պատանդների մահապատժի տեսանյութ


22:04 , 11 փետրվար, 2016

Replik.am-ը գրում է.

Ինչպես հաղորդում են արտասահմանյան ԶԼՄ-ները, ԴԱԻՇ ահաբեկչական խմավորումը հրապարակել է տեսանյութ, որում ցույց է տալիս, թե ինչպես է ծագումով բրիտանացի 4 տարեկան տղան մահապատժի ենթարկում պատանդներին։  

Պարբերականը հայտնում է, որ Իսա Դեյր անունով տղան կյանքի մեծ մասն անցկացրել է ԴԱԻՇ-ի հետ այն բանից հետո, երբ նրա մայրն իսլամ է ընդունել և միացել ահաբեկիչներին։

Տեսանյութում երևում է, թե ինչպես է տղան սեղմում ձեռքի դետոնատորի կոճակը՝ պայթեցնելու պատանդներով մեքենան։

Նշվում է, որ մի շարք ԶԼՄ-ներ Դեյրին անվանել են «ջիհադի կրտսեր»։