Այ այսպես էլ ապրում ենք՝ ինքնախաբեության շրջապտույտում


11:07 , 10 փետրվար, 2016

Ուսանողներ կան, որ քննությանն անպատրաստ են գալիս և ստանում են «անբավարար», բայց տանը ծնողներին ասում են, թե դասախոսն իբր ասել է, որ չի ուզում ցածր (բավարար) նշանակել և «անբավարար» է նշանակում, որ ուսանողը գնա, ավելի լավ պատրաստվի և նորից գա քննությունը «գերազանցի» հանձնի:
Ծնողներն էլ հավատում են այդ հեքիաթներին, և երբ ուսանողը նորից գալիս է քննության և մի կերպ ստանում է «բավարար», գնում տանը ասում է, որ դասախոսը խաբեց, բարձր չնշանակեց, ծնողներն էլ մտածում են, որ, իրոք, դասախոսը «խոստումը» չպահեց, կուլտուրական մարդ ա, բայց դե...

Այ սենց էլ ապրում ենք՝ ինքնախաբեության շրջապտույտում. ուսանողները՝ որ սովորում են, ծնողներն էլ՝ որ իրենց երեխաները մասնագետ են դառնում: