Մենք այլոց քաղաքական խնդիրները լուծելու համար «պալիգոն» դարձնելու Հայրենիք չունենք


18:14 , 9 փետրվար, 2016
Ի գիտություն որոշ «տաքգլուխ» մարդկանց, ռուսահպատակների, ֆեյսբուքահայերի և այլ հայերի:
Զսպեք ձեր պաթոսը: Սա մեր կռիվը չէ, սա այլոց կռիվ է:
Մենք մեր պատմական հիշողությունը, ազգային իղձերը և նպատակները շահարկման ենթարկելու ցանկություն և մտադրություն չունենք:
Մենք այլոց («ռազմավարական» դաշնակից և՝ ոչ) աշխարհաքաղաքական շահերը սպասարկող Հայրենիք չունենք:
Մենք այլոց քաղաքական խնդիրները լուծելու համար մեր երկիրը «պալիգոն» դարձնելու Հայրենիք չունենք:
Վերջապես, երբ ենք պատմությունից դասեր քաղելու, պարտադի՞ր է ողջ ծովը խմել՝ հասկանալու, որ աղի է: