Վիլյան մերժել է Վենգերին որդու պատճառով


19:30 , 6 հունվար, 2013

Դավիդ Վիլյան որոշել է ձմռանը չտեղափոխվել այլ ակումբ, որպեսզի լինի իր ընտանիքի կողքին, երբ լույս աշխարհ կգա իր որդին:
Դավիդ Վիլյայի կինը` Պատրիսիան, հղի է: Նախատեսվում է, որ աստուրիացի հարձակվողի որդին լույս աշխարհ կգա փետրվարին: Հենց այդ պատճառով Վիլյան մերժել է Լոնդոնյան ակումբին:

«Նրա կինը հղի է, և սպասվում է, որ տղան կծնվի փետրվարին, դա նրանց 3-րդ երեխան կլինի: Դավիդը չի ցանկանում այդ ժամանակ բացակայել, ուստի տեղափոխությունը քիչ հավանական է թվում: Բայց Դավիդն իսկապես ցանկանում է հեռանալ, նա հիասթափված է և մի փոքր տխուր: Այստեղ նա իր լավագույն պահերը չի անցկացրել», - մեջբերում է Daily Star - ը, որը չի նշում այս խոսքերի հեղինակի անունը՝ հայտնելով միայն, որ այն ասել է խաղացողին մոտ կանգնած անձնավորություն:

Ավելի վաղ նշվում էր, որ «Բարսելոնան» պատրաստ է 16 մլն ֆունտի դիմաց ձմռանը բաց թողնել Վիլյային, իսկ ինքը` խաղացողը, ցանկանում է հեռանալ կատալոնական ակումբից: