Իրաքում սպանվել է ԴԱԻՇ-ի հոգևոր առաջնորդներից մեկը


23:46 , 2 փետրվար, 2016

Replik.am-ը գրում է.

Ինչպես հաղորդում են արտասահմանյան ԶԼՄ-ները, Իրաքում ավիահարվածի արդյունքում ոչնչացվել է ԴԱԻՇ-ի մուֆթի Աբու Դուջանա Ալ-Մասրին:

Նշվում է, որ գրոհայինը սպանվել է Ռամադի քաղաքից ոչ հեռու։ Նա 24 տարեկան էր։ Չնայած երիտասարդ տարիքին՝ Ալ-Մասրին մտել է ԴԱԻՇ-ի ղեկավարության կազմի մեջ և համարվել ահաբեկչական կազմակերպության հոգևոր առաջնորդներից մեկը։ Նրա հետ ոչնչացվել է ևս մեկ դաշտային հրամանատար՝ Ամար Համիդ Ալ-Ասաուին։

Հայտնի է, որ նրա իրական անունն է Մահմուդ Գանդուր։