Երջանիկ եմ Բարսելոնայում, բայց պետք է բոլոր գործոնները հաշվի առնել. Նեյմար


22:16 , 29 հունվար, 2016

Replik.am-ը գրում է.

Ինչպես հաղորդում են արտասահմանյան ԶԼՄ-ները, «Բարսելոնայի» հարձակվող Նեյմարը գնահատել է կատալոնական ակումբից հեռանալու հնարավորությունները:

Նեյմարն ասել է. «Ինձ ամեն ինչ գոհացնում է «Բարսելոնայում»: Ես երջանիկ եմ և առողջությունս ներում է, որպեսզի խաղամ: Նման պայմաններում դժվար է հեռանալու որոշում կայացնել: Այստեղ լավ քաղաք, հիանալի ակումբ և այլմոլորակային խաղացողներ կան: Պետք է բոլոր գործոնները հաշվի առնել, և հնարավոր է, դժվարին որոշում կայացնել: Բայց հիմա ես կենտրոնացած եմ Բարսելոնայի վրա»:

Հիշեցնենք, որ բրազիլացու ծառայություններով հետաքրքրված են «Ռեալը», ՊՍժ-ն և «Մանչեսթեր Յունայթեդը»: