Այնքան էլ հեշտ չի մարդկանց ուղիղ ասել, որ իրենց ներկայացրած աշխատանքները «տարվա վատագույնն» են


13:13 , 30 դեկտեմբեր, 2012

Ես մենակ էսօր եմ հասկանում, թե մենք երեկ ինչ ենք արել :) Մրցանակներ ենք տվել տարվա վատագույն երգչին, երգչուհուն, երգին և այլն: Էնքան էլ հեշտ չի մարդկանց ուղիղ ասել, որ իրենց ներկայացրած աշխատանքները «տարվա վատագույնն» են: Դժվար էր նաև իրենց համար. արտիստ են, ամբիցիաներ ունեն: Ու էսօր երեկվա կատարվածը ֆանտաստիկ ա թվում ինձ: Չեմ կարող չգնահատել բոլոր են երգիչների հումորի զգացումը, շոուի զգացողությունն ու արժանապատվությունը, ովքեր եկան ու վերցրեցին իրենց մրցանակները (բոլոր հաղթողները եկել էին): Արդեն գրեթե բոլոր արտիստները հասկանում են, որ «շոու-բիզնես» բառի «շոու» բաղադրիչն էլ ա կարևոր: